Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների փաթեթի քվեարկության ժամանակ կրկին իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ լսվել են «տղա ես, արի» եւ նման այլ արտահայտություններ:

Թուրքական խորհրդարանում ծեծկռտքուքը սկսվել է այն բանից, երբ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Աքիֆ Էքիջին հայտարարել է, թե Էրդողանը 8 տարվա իշխանության ընթացքում 2 միլիարդ դոլար է կուտակել եւ մտել աշխարհի 10 հարուստների շարքը: Այս ելույթին անմիջապես արձագանքել է իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Նուրեթին Չանիքլին` հայտարարելով, որ այդ ամենը մեծ սուտ է, եւ պետք է դրա համար ներողություն խնդրել վարչապետից: Այս ամենի ընթացքում խիստ լարվել է խորհրդարանի մթնոլորտը եւ հայտարարվել է ընդմիջում: Սակայն ընդմիջման ընթացքում կրքերը բորբոքվել են ու ծեծկռտուք է սկսվել: Պատգամավորներին իրարից բաժանելու ընթացքում լսվել են «մի բռնեք ինձ» եւ «տղա ես, արի» արտահայտությունները: