Մայիսի 5-ին Բեյրութի «Ֆինիսիա ինտերքոնթինենթալ» հյուրանոցում կազմակերպվել էր Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի և Ղազախստանի դեսպանությունների համատեղ ընդունելություն, որը նվիրված էր Մեծ Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 65-ամյակին:

Ընդունելությանը ներկա են եղել նախարարներ, պատգամավորներ, Լիբանանի կառավարության պաշտոնյաներ, դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, կրոնական առաջնորդներ, լրատվամիջոցների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացոցիչներ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից: