Մայիսի 8-ին ժամը 15-ին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հրավիրում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին նվիրված հոբելյանական համերգի` ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախմբի և հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:
Ազգային ժողովի ղեկավարությունը բոլորին սիրով հրավիրում է ԱԺ այգի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:



























