Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 2012-2013թթ. ընթացքում 10 լիամետրաժ ֆիլմ են թողարկել՝ 262.8 մլն դրամից քիչ ընդհանուր բյուջեով: Այսինքն, յուրաքանչյուր ֆիլմի համար միջինը 26.3 մլն դրամ կամ 64.1 հազար դոլար:

Իհարկե, դժվար է  ֆիլմերի արժողությամբ դատել դրանց հաջողության մասին: Համաշխարհայյին փորձում եղել են դեպքեր, երբ քիչ բյուջեով ֆիլմերը հանդիսատեսի շրջանում մեծ հաջողության են հասել, եկամուտները մի քանի անգամ գերազանցել են ծախսերը:

Դասական օրինակ է Ջորջ Միլերի «Խելահեղ Մաքսը»(1979թ.), որի բյուջեն  կազմում էր 0.4 մլն դոլար, դրանով հանդերձ  միայն ԱՄՆ-ում եկամուտը կազմել է մոտ 100 մլն դոլար:

Իմաստ չունի բացատրել, թե ինչու մեր ֆիլմերի ծախսերը, լինի լիամետրաժ, փաստագրական, անիմացիոն եւ այլն, խորհրդանշական են: Նշենք միայն, որ հայրենական կինեմատոգրաֆիայի ֆինանսական մուտքերում(1,6 մլն դոլարից պակաս) մեծ մասը՝ 79 տոկոս, բաժին է հասնում պետական եւ համայնքային բյուջեներին:

Այս բանագավառում աշխատող մարդկանց համեմատաբար ցածր վարձատվության մասին վկայում է ընդհանուր աշխատավարձի չափը՝ 0,8 մլն դոլար դերասանների, ռեժիսորներիմ տեխանձնակազմի, ղեկավարության համար ողջ բանակի համար: Համեմատության համար ներկայացնենք համաշխարհային կինեմատոգրաֆի տվյալներ:

Կլեոպատրայի դերի համար Էլիզաբեթ Թեյլորի հոնորարը կազմել է 1 մլն դոլար: Այժմ ռեկորդը պատկանում է Քիանու Ռիվզին, «Մատրիցա» ֆիլմում նկարահանվելու համար նրա հոնորարը կազմել է 156 մլն դոլար: