Մեդիտացիան հատուկ կերպով ազդում է մարդու ուղեղի վրա: Մեդիտացիայի ժամանակ ուղեղն ավելի շատ գաղափարներ եւ հուզական տեղեկություններ է մշակում, քան հանգստի ժամանակ: Նաեւ հաստատվել է. մեդիտացիայի ժամանակ ավելի լավ է բաց թողնել դատողությունները, քան փորձել կենտրոնանալ ուղեղի մաքրման վրա հենց այդ մտքերից:
Նման եզրակացության են հանգել նորվեգական Սենտ-Օլավս հիվանդանոցում: Գոյություն ունի մեդիտացիայի մի քանի տեխնիկա՝ ներառյալ ձենիական, բուդդայական, տրանսցենդենտալյան: Բժիշկները ստուգել են դրանց արդյունավետությունը կամավորների խմբերի վրա՝ կենտրոնացման վրա հիմնված մեդիտացիա եւ «չուղղորդված մեդիտացիա»:
Գիտնականները մեդիտացիայի ընթացքում հետեւել են ուղեղի ակտիվությանը: Պարզվել է, նշաններն այն մասին, որ մարդիկ ավելի շատ տեղեկություններ են մշակում, վերաբերում էին հենց երկրորդ խմբին: Այդ մասին էր վկայում նեյրոնային ակտիվությունը: Ընդ որում ակտիվությունն ավելի բարձր էր, քան հանգստի ժամանակ:
Ինչպես երեւում է, փորձի մասնակիցների երկրորդ խմբի ուղեղն ավելի շատ ռեսուրսներ էր ստանում հիշողությունների եւ հույզերի մշակման համար: Իսկ ահա մեդիտացիայի ժամանակ առաջին խմբի մասնակիցների կենտրոնացումն ուղղված էր միայն ուշադրության կենտրոնացմամբ, հաղորդում է «Meddaily»-ն՝ վկայակոչելով «Zee News»-ին:




























