Մարմնի հոտը մասամբ կախված է գեներից, որոնք վերահսկում են քրտնագեղձերի ակտիվությունը, եւ մասամբ «Corynebacterium» մանրէների առկայությունից: Օրինակ, այնպես է ստացվել, որ կորեացիները գրեթե քրտինքի սուր հոտ չունեն, ինչը պայմանավորված է գենետիկայով:

Սակայն իր ներդրումն ունի նաեւ սննդամթերքը, ահտկապես, սովորական լոլիկը: Պարզվել է, որ լոլիկի ցողունները յուղ են պարունակու, որոնցից քրտինքի հոտ է գալիս: Յուղը պարունակում է տերպեններ, որոնց մրգերին ու բանջարեղենին համ ու հոտ են տալիս: Բժիշկ Չարլզ Սթյուարթը փորձ է անցկացրել. Նա դադարել է լոլիկ օգտագործել: Այդ ժամանակ քրտինքը պակաս կտրուկ հոտ է ձեռք բերել, հաղորդում է «Meddaily»-ն՝ վկայակոչելով «The Daily Mail»-ին:

Ինչպես նշվում է, չորսից ավել լոլիկ ուտելուց հետո քրտինքի հոտը վերականգնվում էր եւ յոթ օր պահպանվում:

Սթյուարթի խոսքով՝ տերպենները հոտն առաջացնում են էնզիմների ազդեցության ներքո: Այս փոխազդեցության արդյունքը միացություններն են, որոնք ազդում են լիկոպինի վրա, իսկ լիկոպինն արդեն մարմնի հոտի համար պատասխանատու միացություններ է պարունակում: