Տորֆի հսկայական ճահիճը հայտնաբերվել է Կոնգոյի հանրապետության հեռավոր հատվածում: Ճահիճի մակերեսը մոտ է Անգլիայի զբաղեցրած տարածքին, ենթադրվում է, որ միլիարդավոր տոննա տորֆ է պարունակում:
Գիտնականները պնդում են, որ ածխածնով հարուստ այս նյութի հետազոտությունը կարող է լույս սփռել շրջական միջավայրի 10 հազար տարվա փոփոխությունների վրա քիչ ուսումնասիրված այդ տարածաշրջանում:
Կոնգոյում հսկայական ճահիճի առկայության մասին ակնարկել են արբանյակից ստացված նկարները: Այնուհետ 2014թ.-ի ապրիլին գիտնականներն արշավախումբ են ուղարկել այնտեղ եւ ստացել են առաջին ապացույցները: Հետազոտության ընթացքում մասնագետները բախվել են կոկորդիլոսների, գորիլաների եւ փղերի հետ, սակայն ամենամեծ բարդությունը մշտապես խոնավացող կոշիկներն էին, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Գիտնականները վստահ են, որ ճահիճի մակերեսը 100-200 հազար քառակուսի կմ է, իսկ տորֆի շերտը հասնում է 7 մետրի: Այնպես որ կարող ենք նշել՝ ճահիճում միլիարդավոր տոննա տորֆ է պարունակվում:
Քանի որ ճահիճը մեծ քանակությամբ օրգանական նյութ է պարունակում, ինչը նշանակում է, որ հողում մեծ քանակությամբ ածխածին կա: Վերջին 10 հազար տարվա ընթացքումճահիճները մթնոլորտից ածխածին են կլանել:
Շնորհիվ գիտնականների հետագա ուսումնասիրությունների կհաջողվի պարզել, թե եղել է արդյոք գլոբալ ածխածնային շրջանառություն՝ նախքան անթրոպոգեն փոփոխությունները:





























