Ռուսաստանի բնակչության կողմից դրամի առաջարկը 847 միլիոն դոլարով գերազանցում է պահանջարկը։ Ռուսական Կենտրոնական բանկի տվյալներով, կանխիկ արտարժույթի բնակչության համախառն պահանջարկը ընթացիկ տարվա հունիսին աճել է 20 տոկոսով, մայիսի հետ համեմատ մինչեւ 5,7 միլիարդ, սակայն առաջարկը գերազանցում էր այդ ցուցանիշը 847 միլիոն դոլարով։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը մեկնաբանում է, որ բնակչությունը արդեն այն ակտիվությամբ չի ձերբազատվում արտարժույթից, ինչպես անում էր դա նախկինում։ Դոլարի եւ եվրոյի պահանջարկի կտրուկ աճ է գրանցվել անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Բորսայի փլուզման, բանկային ճգնաժամի եւ ռուբլիի «սահուն դեվալվացիայի» ֆոնի վրա բնակչությունը ակտիվորեն գնում էր տարադրամ։ Եվրոյի գործողությունների դրական սալդոյի գագաթնակետը հոկտեմբերին էր։ Այդ ժամանակ, բնակչությունը ավելի քան 5 միլիարդով շատ էր գնել, քան վաճառել։ Դոլարը իր գագաթնակետին էր հասել 2008-2009 թթ., նշվում է 2009 թ-ի հունիսին կանխիկ արտասահմանյան դրամի ներքին շուկայի վիճակի վերաբերյալ Կենտրոնական բանկի դիտարկման մեջ։ Սակայն, արդեն փետրվարին բնակչությունը սկսեց ձերբազատվել արտասահմանյան դրամից։ Մարտին՝ եւ դոլարի, եւ եվրոյի ֆիզիկական անձանց առաջարկը գերազանցում էր պահանջարկը։ Այս տարվա մայիս-հունիս ամիսներին պահանջարկի եւ առաջարկի միջեւ տարբերությունը սկսեց կրճատվել, ընդ որում եվրոյի նկատմամբ պահանջարկի աճը ավելի մեծ էր, քան դոլարի։