NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The Christian Science Monitor»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է Ջոն Հոփքինսի անվան համալսարանի առաջավոր միջազգային հետազոտությունների դպրոցում Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն, Ստոկհոլմում անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտի համահիմնադիր Սվանտե Կորնելան:
Այս տարի մայիսին լրացավ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինադադարի կնքման 20-ամյակը: Տոնելու առիթ չկա. Հակամարտությունը շարունակում է անորոշ մնալ, որը Ղրիմի շուրջ կոնֆլիկտից հետո ավելի վտանգավոր ու արդիական է դարձել ԱՄՆ-ի շահերի համար, քան երբեւէ:
Ղրիմն ու Ղարաբաղը վիճելի պատմությամբ տարածքներ են, վիճելի կարգավիճակով, բնակչության մեծամասնությունը կապված է հարեւան պետության հետ: Ղարաբաղյան խնդիրը երբեք տեղական մակարդակով չի որոշվել: Հակամարտության մեջ միշտ երրորդ խաղացող էր առկա՝ Մոսկվան, որը սկզբից եւեթ հիմնական դեր էր խաղում: Մինչ այսօր Ռուսաստանի քաղաքականության էությունն է երկու երկրների միջեւ վերահսկելի անկայունություն պահպանել:
«Սառեցված հակամարտությունն» անվտանգության կեղծ զգացում է առաջացնում: Ի վերջո տերմնինը զգացողություն է առաջացնում, որ անգործացության դիմաց պետք չէ վճարել: Սակայն ամեն տարի նոր պատերազմի վտանգն ավելանում է: Իրականում հակամարտությունը կարող է նոր իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտ դառնալ, երբ սառը խաղաղությունն ընդհատվում է տաք պատերազմով:
Հաջորդ պատերազմը տեղի կունենա Եվրասիայի խաչմերուկում, որին սահմանակից են խոշոր տերությունները: Տարածաշրջանը Եվրոպա կասպիական էներգառեսուրսների տեղափոխման գլխավոր ճանապարհի վրա է գտնվում: Տարածաշրջանն ապահովում է ՆԱՏՕ-ն Կենտրոնական Ասիայի եւ Աֆղանստանի հետ կապող նյութատեխնիկական մուտքի միակ կետը:
Եթե ԱՄՆ-ը ցանկանում է լրջորեն դիմակայել Վլադիմիր Պուտինին, ապա այս անգործությունը չի օգնի: Հասկանալի է, որ վարչակազմը մինչեւ հիմա կենտրոնացած էր Ուկրաինայի վրա եւ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների վրա: Սակայն առաջ գնալ, ուժեղացնել Ամերիկայի ուղղակի դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կարեւորագույն քայլ է, եւ ոչ միայն ամերիկյան շահերին ծառայելու համար, այլ նաեւ Պուտինին պաշտպանելու համար: Սա բարդ կլինի, սակայն հակառակ դեպքում ակնհայտ կլինի ԱՄՆ-ի կերպարի թուլությունը, ինչը Պուտինի օգտին է:





























