Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում՝ հենց Հայաստանի ղեկավարության ամենաակտիվ ջանքերի շնորհիվ են ընդունվել մի շարք շատ լուրջ որոշումներ, եւ անցկացվել են նման լրջության միջոցառումներ։ Այս մասին, օգոստոսի 6-ին, հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ «Ղրղստանում ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները» թեմայի առնչությամբ Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ։
«Հայաստանը ՀԱՊԿ-ում իր նախագահության օրոք հանդես է եկել ՀԱՊԿ-ի զարգացման լոկոմոտիվի դերով։ Հենց հայաստանյան նախագահության ժամանակ է համաձայնեցվել՝ Հավաքական ուժերի օպերատիվ հակազդեցությանը վերաբերող շատ բարդ փաստաթղթեր։ Դրանք, վերջիվերջո, ստորագրվեցին պետությունների մեծամասնության կողմից»,- ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա կարծիքով, Կազմակերպությունում Հայաստանի նախագահության ժամանակ ինտեգրման հարցերի շուրջ հայկական դիրքորոշումը առավել ցայտուն դռսեւորվեց:




























