Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը դատի է տվել շախմատի աշխարհի նախկին չեմպիոն  Անատոլի Կարպովին: Նա շախմատիստին դատի է տվել ՖԻԴԵ-ի անունից: Նրա խոսքով, Կարպովը ՖԻԴԵ-ին մեղադրել է կոռուպցիայի մեջ, սակայն ոչ մի ապացույց չի ներկայացրել: Իլյումժինովը հայցով դիմել է մոկովյան եւ շվեյցարական դատարան: Ինքը` Անատոլի Կարպովը, հրաժարվում է մեկնաբանել իրավիճակը, քանի դեռ ամբողջությամբ չի տեսել հայցադիմումի ամբողջ տեքստը:

2010 թվականի սեպտմեբերին Խանտի-Մանսիյսկում կկայանա ՖԻԴԵ-ի նախագահի հերթական ընտրությունները: Մարտին  Կարպովը հայտարարել է, որ ցանկանում է զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ ապրիլին հայտարարել էր, որ ՖԻԴԵ-ի աշխատաանքի հետ կապված կոռուպցիոն սկանդալներն անհնար են դարձրել մրցաշարեր անցկացնելու համար հովանավորներ գտնելը: