Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում` շիաների մզկիթում այսօր իրականացրած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 27 մարդ:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ՝ ըստ իրաքյան ոստիկանության՝ եւս 72 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ հայտարարվում էր 10 զոհի եւ 52 վիրավորի մասին: Ըստ տեղեկությունների, մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է ականապատված ավտոմեքենայում:

Այսօր ավելի վաղ մի քանի պայթյուն է գրանցվել Բաղդադի տարբեր թաղամասերում: Ահաբեկիչներին զոհ են գնացել 7 շիա ուխտավորներ, որոնք վերադառնում էին Քեբելա սուրբ քաղաքում կազամակերված տոնախմբությունից:

Եւս երկու պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի Էլ-Շաաբ՝ հիմնականում շիաներով բնակեցված թաղամասում: Ոստիկանությունը կարծում է, թե պայթյուններն իրականացրել են «Ալ-քաիդայի» գրոհայինները: