Անցյալ շաբաթ` հունիսի 7-11-ը ժամանակահատվածում, ՀՀ Կենտրոնական բանկը ֆոնդային բորսայում գնել է 11.6 մլն դոլար` 373.83 միջին փոխարժեքով` այդ կերպ կանխելով դրամի հետագա արժեւորումը: Շաբաթվա ընթացքում դրամը համեմատաբար կայունություն է դրսևորել` լողալով 1դոլար/372-377 դրամ միջակայքում: Այսօր ֆոնդային բորսայում հարաբերական հանգիստը պահպանվել է` վաճառվել է 650 հազ. դոլար, 374.3 դրամ միջին փոխարժեքով: