«Facebook»-ը, ինչպես նաեւ «Microsoft»-ն ու «Google»-ը ինդեքսավորում է երեխաների բաց լուսանկարները, հաղորդում է «Business Insider»-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
Լուսանկարը սքանավորվում է «Facebook» կամ «Instagram» վերբեռնվելու ընթացքում «Microsoft»-ի հատուկ ալգորիթմների օգնությամբ:
«Մենք կիրառում են «PhotoDNA» տեխնոլոգիաները, որպեսզի ստուգենք յուրաքանչյուր պատկեր, որը վերբեռնում են մեր կայք: Եթե պատկերը նույնականացվում է որպես անթույլատրելի, երեխաների հետ դաժան վերաբերմունքի դրվագներ է պարունակում, այն հեռացվում է, հաշիվն արգելափակվում է, իսկ տեղեկությունն ուղարկում են Անհետ կորած երեխաների կամ մանկական շահագործման գործերով ազգային կենտրոն»,- պարբերականին է հայտարարել «Facebook»-ի ներկայացուցիչը:
Ծառայության օգտագործման պայմանների համաձայն՝ «Facebook»-ը կտրականապես արգելում է պոռնոգրաֆիկ կամ սեռական բնույթի բացահայտ ցանկացած այլ նյութի հրապարակում, որոնք կապված են անչափահասների հետ, սահմանափակում է մերկ մարմնի ցուցադրումը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:





























