Հնարավոր է՝ աստղագետները հայտնաբերել են Տիեզերքում ամենահին աստղերից մեկի հետքը:

Տեսական մոդելների համաձայն՝ առաջին աստղերից որոշներն Արեգակից հարյուրավոր անգամ մեծ էին:

Սակայն այս կապակցությամբ համոզիչ ապացույցներ դեռեւս չկան: Գիտնականները, ովքեր իրենց հետազոտությունը հրապարակել են «Science» ամսագրում, հայտնաբերել են աստղային ծագման հնագույն զանգվածի հետքեր, որոնք քիմիական բաղադրությամբ բացառապես նման են մեր տիեզերքի աստղերին: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Սա յուրահատուկ աստղ է՝ յուրահատուկ կազմով, որի նմանը նախկինում ի հայտնաբերվել»,- ասել է հետազոտության հեղինակ, դոկտոր Վակո Աոկին Ճապոնիայի ազգային աստղադիտարանից: