Տրիպոլիից 60 կմ հեռվում տեղի ունեցած նավաբեկությունից հետո անհետ կորած են համարվում  170 ապօրինի ներգաղթյալներ, փոխանցում է Agence France-Presse-ը: 

Փայտե ինքնաշեն նավը խորտակվել է օգոստոսի 22-ին: Ափից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել են  նավի բեկորները: Ափային պահպանության ծառայության փրկարարներին հաջողվել է փրկել  16 մարդու եւ հայտնաբերել 15 մարմին: Զոհերի ազգությունը չի հաջողվել պարզել, սակայն, ըստ իրավապահ մարմինների տվյալի,  նրանց շարքում եղել են «մի քանի սոմալացիներ եւ էրիթրեցիներ», փոխանցում է Gazeta.ru-ն: 

Անցած ամսվա ընթացքում խեղդվել է  մի քանի տասնյակ մարդ, որոնք ինքնաշեն նավերով ծով էին դուրս եկել Լիբիայի ափերից: