ԱՄՆ-ում պետական գերատեսչությունների համար կադրերի ընտրությամբ զբաղվող խոշորագույն ընկերության տվյալների բազան հաքերների հարձակման է ենթարկվել։ Այս մասին լրագրողներին հայտնել են ամերիկյան ադմինիստրացիայի ներկայացուցիչները։
Ըստ նրանց՝ հանցագործները կոտրել են U.S. Investigation Services, USIS-ի տվյալների բազան, որը նաեւ աշխատակիցներ է ընտրում ազգային անվտանգության նախարարության համար։ «Այս տեղեկությունը չարտոնված ներխուժման օբյեկտ է դարձել։ Առայժմ չգիտենք՝ գողացվել է այն արդյոք», - ասել են լրագրողներին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Փորձագետները նկատել են, որ 25 հազար մարդ, ում տվյալները հարձակման են ենթարկվել, արդեն հայտնի են։ Սակայն նրանք այդ թվի ավելացումը չեն բացառել։
ԱԱՆ-ից հայտնել են, որ այս գերատեսչությունը USIS-ի հետ բոլոր տեսակի համագործակցությունը դադարեցրել է, երբ հայտնի է դարձել հարձակման մասին։ Բացի այդ, հաղորդվում է, որ ՀԴԲ-ն այդ առթիվ հետաքննություն է սկսել։




























