Չիլիի հյուսիսում 5,7 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Սեսմաբանների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները արձանագրվել են տեղական ժամանակով 00:45-ին: Օջախը գտնվել է 98 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Չիլիի հյուսիսում տեղակայված Իկիկե քաղաքից 108 կմ արեւելք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չկա: