6.6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշաժը տեղի է ունեցել Չիլիի կենտրոնական հատվածում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չկան: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06:32-ին, մայրաքաղաք Սանտյագոյից 108 կմ հյուսիս-արեւմուտք:
Ըստ BBC-ի ռուսական ծառայության, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 32 կմ խորությամբ:
Սոցցանցերի օգտատերերն ու տեղական լրատվամիջոցները հայտնել են էլեկտրականության խափանումների եւ բջջային կապի խնդիրների մասին:





























