Օգոստոսի 25-ին Պերուի հարավում 7,0 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Տամբո քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք: Օջախն ընկած է եղել 59 կմ խորությունում: Հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություն դեռ չի ստացվել: