Դալլասից Սան Դիեգո ուղեւորված օդանավը ՀԴԲ-ի պահանջով արտակարգ վայրեէջք է կատարել այն բանից հետո, երբ Twitter-ում հաղորդագրություն է հայտնվել , որ օդանավում ռումբ կա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CBS News-ը:

Դեպքը պատահել է օգոստոսի 24-ին՝ American Airlines-ի «Բոինգ 757» օդանավի հետ, որը 362 չվերթն էր իրականացնում՝ 172 ուղեւորներով:

Արիզոնա նահանգի Ֆինիքսի օդանավակայանում արտահերթ վայրէջքի վերաբերյալ որշումը ՀԴԲ-ի գործակալներն ընդունել են այն բանից հետո, երբ ավիաընկերությունը նախազգուշացում է ստացել ռումբի մասին, որը հաքերներն ուղարկել էին Sony Online Entertainment-ի նախագահ Ջոն Սմեդլիի Twitter-ի անձնական հասցեից, որն անձամբ թռչում էր այդ չվերթով: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել: Օդանավից տարհանել են բոլոր ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին, որից հետո ոստիկանները զննել են օդանավը եւ ողջ ուղեբեռը:

Զննումից հետո «Բոինգը» շարունակել է թռիչքը դեպի Սան Դիեգո: Սմեդլիի հասցեն կոտրելու պատասխանատվությունը, ըստ Dallas Morning News թերթի բլոգի, իր վրա է վերցրել Lizard Squad հաքերների խումբը: Ավելի վաղ այդ խումբը հայտարարել էր Sony PlayStation Network-ը կոտրելուն իր ունեցած մասնակցության մասին: