Ամերիկյան Օհայո նահանգում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել, չորս մարդ զոհվել է, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով WKYC-TV-ին:

Ինքնաթիռը Քլիվլենդի օդանավակայանից դուրս է եկել առավոտյան 10:00-ին: Որոշ ժամանակ անց այն ընկել է եւ անմիջապես բռնկվել:

Զոհվածների անունները դեռեւս անհայտ են: Ներկայումս ստուգումներ են իրականացվում: