Եգիպտոսի Լուքսոր քաղաքի մոտակայքում ավտովթարից 19 մարդ է մահացել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկու միկրոավտոբուսներ բախվել են Լուքսոր-Արեւմտյան Ասուան մայրուղու վրա եւ ընկել ջրանցքը:
Ավտովթարի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում, 7 մարդ համարվում է անհետ կորած:
Պաշտոնական տվյալներով՝ ամեն տարի Եգիպտոսի ճանապարհներին մահանում է մոտ 8 հազար մարդ, այդ թվում զբոսաշրջիկներ:




























