ԱՄՆ-ի Նապա քաղաքում, որտեղ կիրակի 6.0 մագնիտուդով երկրաշարժ էր եղել, սեյսմոլոգները շարունակում են Երկրի ընդերքի տատանումներ գրանցել: Օգոստոսի 26-ին գիտնականները հայտնել էին 2-3.9 մագնիտուդով հետցնցումների մասին:

Օգոստոսի 24-ի երկրաշարժը վերջին 25 տարում ամենաուժեղն էր: Էպիկենտրոնը Նապայից 9 կմ հարավ-արեւմուտք էր, օջախը՝ 10,8 կմ խորությունում: Ճշտված տվյալներով՝ տուժածների թիվը գերազանցել է 170-ը:

Հիմնավորապես վնասվել է 120 շենք, մոտ 500-ը հիմնանորոգման կարիք ունի: Մասնագետները պետք է գնահատեն վնասված   եւս  800 կառույցների վիճակը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քաղաքում այժմ ջրամատակարարումն են վերականգնում: Էլեկտրահաղորդման համակարգերն աշխատում են նորմալ ռեժիմով: