Կանադայի Մերիթ քաղաքի մոտակայքում զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժել է 56 մարդ, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով CBC հեռուստաալիքը:

Վեց մարդու վիճակը գնահատվում է ծանր, եւս 15-ը լուրջ վնասվածքներ են ստացել:

Ըստ ոստիկանության՝ Վանքուվեր մեկնող ավտոբուսը, բախվելով հորատամուրճին, ընկել է առուն եւ կողաշրջվել:

Դեպքի հանգամանքները ճշտվում են: