Հարավկորական հատուկ նշանակության զորքերի երկու զինվորներ մահացել են հատուկ ուսուցման ժամանակ, եւս մեկը վիրավորվել է:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ Սեուլից 126 կմ հարավ գտնվող Չինպհեն քաղաքում: Ուսուցման ժամանակ, որի նպատակը եղել է գերության պայմաններում հատուկ նշանակության զորքերի զինվորներին պատրաստումը, երկու սերժանտներ գիտակցությունը կորցրել են ուժասպառությունից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զինվորները մեկ ժամից ավելի մնացել են մեջքին շղթայված ձեռքերով, ծնկաչոք վիճակում, ինչպես նաեւ նրանց գլխին գլխանոց են դրել. այս ամենը պետք էր թույլ տալ զգալ այն բոլոր դժվարությունները, որոնց հետ բախվում են գերության մեջ գտնվող պատանդները:

Բժիշկներից մեկի խոսքով՝ մահվան պատճառը կարող էր շնչահեղձությունը լինել, սակայն հստակ պատճառը դեռ պետք է հաստատել:

Տուժած սպաներից մեկը անհրաժեշտ բուժումը ստանալուց եհտո աստիճանաբար վերականգնվում է: