Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ նրա տեղակալ Էմիլ Բաբայանի հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել փորձի փոխանակման խնդիրներին: