Իսլանդիայում 5,2  մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, սեպտեմբերի 5-ին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Ռեյկյավիկից 238 կմ հյուսիս-արեւելք, օջախն ընկած է եղել 4,9 կմ խորությունում:

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: