Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորվածը 47-ամյա Վարդան Ավագյանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ վերջինս գտնվում է Բերդի հոսպիտալում, առողջական վիճակն այժմ կայուն է: Վնասվել է զինծառայողի ոտքի թաթը, բայց դեռ հայտնի չէ` կհեռացնեն ոտքը, թե ոչ եւ ինչքան մասը: 

Դեպքի առթիվ այժմ նյութեր են նախապատրաստվում:

Վիրավորվածը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է: Գյուղապետ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա վերջերս է մտել ծառայության,  ամուսնացած է, ունի 4 երեխա: Որդիներից մեկը ծառայում է բանակում, մեկը նոր է ավարտել ծառայությունը, երեխաներից մեկը դպրոցական է, մեկն էլ փոքր տարիքի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Տավուշի մարզում ական է պայթել, ինչի հետեւանքով լեյտենանտ է վիրավորվել:

Նշենք, որ Տավուշի մարզում վերջին մի քանի օրերին սա ականի պայթյունի երկրորդ դեպքն է. օգոստոսի 28-ին էլ ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ: