Բրիտանական Էդմոնթոն քաղաքում սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան արյունալի սպանություն է կատարվել: Տարեց բրիտանուհի Պալմիրա Սիլվային գլխատել են իր տան հետնաբակում:
Ականատեսների խոսքով՝ կնոջ մարմինը հայտնաբերելուց որոշ ժամանակ առաջ նրա տուն էր եկել դանակով զինված անծանոթ տղամարդ եւ սկսել մորթել տնային կատվին, գրում է pravda.ru-ն:
25-ամյա Մաչետեին տեսած ճանապարհային բանվորը հայտնել է, որ տղամարդը մորթել է կատվին, հետո տուն մտել, որտեղ էլ սպանությունն է գործել: Եվս մեկ վկա՝ Լորեն Փերքինսը հայտնել է, որ տեսել է դիմացից եկող տղամարդուն, որի հայացքը վախեցնող էր եւ ոչ ադեկվատ:
«Սպանությունից հետո Մաչետեն հեռացել է տնից եւ հայտնվել թակարդում՝ փորձելով դիմադրություն ցույց տալ ոստիկաններին»,- հայտնել է ոստիկանապետ Սայմոն Լեթչֆորդը:
25-ամյա կասկածյալը կալանավորված է, ձերբակալության ընթացքում նրան հաջողվել է վիրավորել մի ոստիկանի: Վերջին տվյալով՝ զոհը 82-ամյա Պալմիրա Սիլվան է: Ըստ ոստիկանների ենթադրության՝ կինն իտալական ծագում ունի:




























