Հնդկաստանում եւ Պակիստանում մի քանի տասնյակ մարդ տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել:

Առնվազն 40 մարդ է զոհվել Պակիստանում, որտեղ անձրեւներից ամենաշատ տուժել են Քաշմիր եւ Փենջաբ նահանգները:

Քաշմիրի հնդկական հատվածում առնվազն 28 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Առայսօր հայտնի չէ ավտոբուսի վթարի զոհերի թիվը, որը հարսանեկան արարաողության 50 հյուրերի տեղափոխելիս հնդկական Ջամու շրջանում ջրի հոսանքի տակ էր անցել:

Ներկայումս հայտնաբերվել են դրա միայն չորս ուղեւորների մարմինները: Ենթադրվում է՝ հարսն ու փեսան էլ են զոհվել: