Ամերիկյան Այդահո նահանգի համալսարանի ավագ ուսուցիչը, ով գաղտնի զենք պահելու թույլտվություն է ունեցել, հրազենային վերք է ստացել, երբ ուսանողներով լի քիմիայի դասարանում կիսաավտոմատ ատրճանակը պատահաբար կրակել է: Այդ մասին հաղորդվում է Reuters գործակալությունը:
Այլ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Շենքում կրակոցի հետ կապված ոչ մի մեղադրանք դեռեւս չի առաջադրվել: Ուսուցչին տեղի հիվանդանոցում բժշկական օգնություն է ցուցաբերվել, եւ նա արդեն դուրս է գրվել:





























