Քալիֆորնիայում լեռնային առյուծը հարձակվել է ծնողների հետ ճամփորդող 6-ամյա տղայի վրա:

Ըստ americaru.com-ի, տղան կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածքներ է ստացել: Այս մասին կայքին տեղեկացրել է Սանտա Կլարայի շրջանի շերիֆ Քյորթիս Սթենդերափը:

Տղայի անունն ու միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: «Մենք հարձակման հստակ հանգամանքների մասին ոչինչ չգիտենք»,- ասել է նա՝ հավելելով, որ քննիչները շարունակում են տեղեկություններ հավաքագրել:

Շրջանի ճանապարհները փակվել են: Կալիֆորնիայի ձնկորսության եւ վայրի բնության դեպարտամենտը շերիֆի հետ համատեղ փնտրելու են լեռնային առյուծին: