Ամերիկյան Լոս Անջելես քաղաքի բնակիչներն արտասովոր վթարի ականատես են դարձել. նրանք չեն կարողացել հավատալ տեսածին:
Ըստ echoru.com-ի, սեպտեմբերի 8-ին տարօրինակ վթարի արդյունքում ավտոմեքենայի վարորդն անհասկանալի կերպով բառացիորեն «թռել է» բետոնե բարձր արգելապատնեշի վրայով եւ կախվել դրանից:
Չնայած մեքենան տեխնիկապես լավ վիճակում չի եղել, այնուամենայնիվ, դիմացել է ու ներքեւ չի ընկել:





























