ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, համաձայն հրամանագրի՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահի օգնական, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Բորիս Ղարայանին, իսկ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Ամալյա Մարտիրոսյանին:



























