Սուլավեսի կղզուց ոչ հեռու 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։

Էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Մոդայագ քաղաքից 122 կմ այն կողմ։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։ Ինդոնեզիայի իշխանությունները ցունամիի վտանգի մասին չեն նախազգուշացրել։