ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում  հայտնի անասնաբույժ, «Կրկեսային տարեց փղերի տան»  հիմնադրին մահացած են գտել: Նախնական վարկածով՝ նրան տրորել է  խնամքի տակ գտնվող «ծերուկներից» մեկը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով  Kvoa.com-ը:

56-ամյա Ջեյմս Լաուրիտին  գտել են պահեստում՝ Ռոզի եւ Օփալ անունով փղերի հետ:

Նշվում է, որ փղերն ագրեսիվ չեն եղել: Բժշկական փորձագետները կարծում են, որ անասնաբույժն ընկել է, իսկ կենդանիները նրան չեն նկատել: