Հաիթիում առնվազն 23 մարդ մահացել, եւ տասնյակ մարդիկ վիրավորվել են ավտոբուսի՝ բլրից հետեղատի մեջ ընկնելու արդյունքում, հաղորդում է Global Post-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

60 ուղեւոր, ինչպես նաեւ շուկայական ապրանքներ տեղափոխող ավտոբուսը ընկել է ծովափնյա Պետի-Գոավ մոտակայքում, փոխանցում է RBK-ն:

 «Ավտոբուսը ցած է ընկել շատ վտանգավոր բլուրից եւ 15 մետր թռչելով խրվել հեղեղատի մեջ», - հաղորդել է տեղի դատավոր Ջոզեֆ Լենադրը:

«Առնվազն 23 մարդ է մահացել, այդ թվում՝ կանայք, տղամարդիկ, երեխաներ, իսկ մեկ երեխա 1 տարեկան էլ չկար», - ասել է Լեանդրը: Նրա խոսքով՝ մի քանի ուղեւորներ մահացել են արդեն հիվանդանոցում, հաղորդում է «Ռոսբալը»: