«Google», «Microsoft» եւ «Yahoo» տեխնոլոգիական ընկերությունները եւ մի շարք այլ ընկերություններ կոչ են արել ԱՄՆ-ի Կոնգրեսին ընդունել օրենք «Էլեկտրոնային փոստի գաղտնիության մասին», որը երաշխավորում է անձնական էլեկտրոնային փոստի պաշտպանության նոր չափանիշներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «The Hill» գործակալությանը:

70 կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք դիմում են գրել Կոնգրեսի անդամներին, կարծում են, որ նման օրենքի ընդունումը կօգնի ամերիկյան ընկերություններին «նորարարություններ սահմանել եւ մրցակցել համաշխարհային շուկայում»: «Կայքում  առկա տվյալների պետական հասանելիության չափանիշների վերաբերյալ անորոշության վերացումը կոգեւորի սպառողներին եւ ընկերություններին՝ այդ թվում նաեւ ԱՄՆ-ի սահմաններից դուրս, օգտվել մեր ծառայություններից»,- համարում են ամերիկյան ինտերնետ-կորպորացիաների ներկայացուցիչները: