Բաղդադում ահաբեկչությունների շարքը նվազագույնը 19 մարդու մահվան պատճառ է դարձել, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Associated Press»-ին:

Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով ոստիկանական բաժանմունքի մոտ. զոհվել է Ոստիկանության 5 աշխատակից, 9 հոգի վիրավորվել են: Ավելի ուշ պաթյել է ականապատ մեքենա շուկայի մոտ՝ 14 հոգի զոհվել է, 35-ը վիրավորվել են: Պայթյունի հետեւանքով մի քանի մեքենա է վնասվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաղդադում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այցի ժամանակ նույնպես ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով 10 հոգի զոհվել էին, 20-ը վիրավորվել: