ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` հունիսի 21-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնում է Գերմանիա: Այցելության շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպելու է Գերմանիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ենս Բերնսենի, կանցլեր Անգելա Մերկելի եւ Բունդեստագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ:
Այցի ընթացքում ՀՀ նախագահը կհանդիպի նաեւ գերմանական տնտեսության Արեւելյան կոմիտեի եւ Գերմանիայի գործարար շրջանակների հետ: Նա կայցելի Կոնրադ Ադենաուերի անվան քաղաքական կրթության հիմնադրամի ակադեմիա, որտեղ հանդես կգա ելույթով:
Նախատեսված են նաեւ հանդիպումներ Գերմանիայի հայ համայնքի հետ: Այս երկրում շուրջ 30 հազարանոց հայ համայնք կա:




























