Հունիսի 20-ին Սյունիքի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում նաեւ Գորիս քաղաքում, տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ:

Գորիս ներկա քաղաքապետ ՀԿԿ-ական Նելսոն Ոսկանյանը, որին աջակցում է Գորիսի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ստացել է 5264 ձայն, իսկ նրա հետ մրցակցող, անկուսակցական, «Վարարակն» ՓԲԸ-ի տնօրեն Ավետիք Բուդաղյանի օգտին քվեարկել է 3138 ընտրող: Այսպիսով, նախնական տվյալներով, հաղթանակ է տարել հենց Նելսոն Ոսկանյանը: Ականատեսները պնդում են, որ Սուրեն Խաչատրյանը շրջել է ընտրատեղամասերում եւ քարոզչություն իրականացրել Նելսոն Ոսկանյանի օգտին:

Աճանանում համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Վաչե Ավետիսյանը ստացել է 72, համայնքի դպրոցի փոխտնօրեն, ՀՀԿ-ական Լարիսա Սողոմոնյանը՝ 31 ձայն:

Օխտարում համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական Վաղարշակ Համբարձումյանի օգտին քվերակել է 43 ընտրող:

Հունիսի 27-ին էլ համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու Գեղարքունիքի Այգուտ, Դրախտիկ, Արտանիշ, Շորժա, Ավազան, Ծափաթաղ, Կախակն, Կութ, Փոքր  Մասրիկ, Շատվան, Վանեվան, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Շատջրեք համայնքներում և Վայոց ձորի Խաչիկ համայնքում: