Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար-պետքարտուղար Կանատ Սաուդաբաեւը հունիսի 21-ին Աստանայում քննարկել են ղարաբաղյան կարգավորման խնդիրները:
«Մենք քննարկել ենք ջանքերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում»,- հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Սաուդաբաեւը:




























