Քաշաթաղում բռնկված վարակը միանշանակ լեպտոսպիրոզ էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հաստատեց նաեւ ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը՝ ներկայացնելով վարակի տարածման մանրամասնությունները:
«Այնտեղ 30 մետրանոց ջրի հորեր են եւ հիվանդ կրծողը ընկել էր մեջը ու վարակել ջուրը, ինչից էլ վարակվել էին բնակիչները»,-ասաց Վանյանը՝ հավելելով, որ ներկայումս բոլոր հոսպիտալացվածներն արդեն դուրս են գրվել:


























