Հունիսի 22-ին, ժամը 09.20-ին Լոռու մարզի Շահումյան գյուղից տեղեկություն է ստացվել, որ սելավաջրերը թուլացրել են գյուղը մայրուղուն միացնող կամրջի հիմնասյուները, եւ առկա է փլուզման վտանգ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ գյուղը ունի մայրուղու հետ շրջանցիկ ճանապարհ, փլուզման վտանգ դեռեւս չկա, սակայն տեւական անձրեւների հետեւանքով առաջացած սելավաջրերը կարող են քանդել կամրջի հիմքերը:

Իրավիճակի մասին տեղյակ է պահվել Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունը: