Բուլղարիայում Վիդին քաղաքից ոչ հեռու հոկտեմբերի 1-ին քաղաքացիական նպատակներով պայթուցիկ նյութեր արտադրող եւ զինամթերքի վերամշակմամբ զբաղվող մասնավոր գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել:

Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, 3 կին վիրավորվել է, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բուլղարիայի տեխնիկական կառավարության ներքին գործերի նախարար Յորդան Բակալովի խոսքով՝ պատահարի վայրում պայթյունները շարունակվում են:

«Ցավոք, պայթյունները դեռեւս շարունակվում են, եւ մենք կարող ենք պատահարի վայր հասնել ոչ վաղ, քան վերջին պայթյունից 24 ժամ անց: Վտանգավոր գոտին հետազոտվելու է անօդաչու թռչող սարքերի եւ ռոբոտների օգնությամբ»,- նշել է նա:

Նախարարը չի կարողացել տուժածների հստակ թիվ նշել: «Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ականների վերամշակման ժամանակ»,- հավելել է Բակալովը: