Բրիտանացի պատգամավոր Ջորջ Գալլուեյը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին անվանել է ԱՄՆ-ի «պուդել», քանի որ նրանք առանց վիճարկելու ընդունեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
«Ես կասկածում եմ, որ հակառուսական պատժամիջոցների ընդունման ժամանակ ԱՄՆ-ն ստիպված կլիներ ճնշումների դիմել, քանի որ Օլանդն ու Քեմերոնն «ԱՄՆ-ի պուդելներն են»,- ասել է Գալոուեյը:
Բրիտանացի քաղաքական գործիչը նաեւ նշել է. «Ես չեմ կասկածում, որ ԱՄՆ-ն կարող էր ճնշում գործադրել իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս»:
2012 թվականին «վաշինգտոնյան պուդել» մականունն էր ստացել նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ Ֆրանսիայում եւ Եվրամիությունում ամերիկյան քաղաքականությունն առաջ տանելու համար:


























