Լատվիայի ԿԸՀ-ն հայտարարել է, որ «Համաձայնություն» կուսակցությունը հաղթել է երկրի խորհրդարանի՝ Սեյմի, ընտրություններում, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Լատվիայի ԿԸՀ նախագահ Արնիս Ցիմդարսին:
Ըստ աղբյուրի, «Համաձայնություն» կուսակցության առաջնորդը Ռիգայի առաջին ռուս քաղաքապետ Նիլ Ուշակովն է: Կուսակցությունը հավաքել է 23,26 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ Լատվիայում հոկտեմբերի 4-ին սկսվել է Սեյմի ընտրությունների քվեարկությունը: Երկրի օրենսդիր մարմինը ընտրվում է 12-րդ անգամ: Սեյմի 100 տեղերի համար պայքարում էին 13 քաղաքական ուժեր, որոնք ներկայացրել են, ընդհանուր առմամբ, 1156 թեկնածու:


























