Լատվիայում շաբաթ օրը տեղական ժաամանակով ժամը 07:00-ին սկսվել են խորհրդարանական ընտրությունները։ Հանրապետության ողջ տարածքի 953, ինչպես նաեւ աշխարհի 41 երկրների 98 ընտրատեղամասերը բաց կլինեն մինչեւ երեկոյան 20:00-ն։
Հանրապետության օրենսդիր մարմինն ընտրվելու է 12-րդ անգամ: Սեյմի 100 տեղի համար պայքարում են 13 քաղաքական կուսակցություն եւ միավորում, որոնք ընդհանուր առմամբ ներկայացնում են 1156 թեկնածու: Սակայն, ըստ սոցիոլոգների, խորհրդարան կանցնեն միայն քաղաքական հինգ ուժեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ հասարակական կարծիքի հարցման` առաջատարը «Համաձայնություն» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է:




























