Ուկրաինայում տարեկան գնաճի մակարդակը (2013թ.-ի սեպտեմբերի դիմաց) հասել է 17,5 տոկոսի՝ 14,2-ի դիմաց, որոնք գրանցվել են մեկ ամիս առաջ: Այդ մասին հաղորդում է ուկրաինական ՈւՆԻԱՆ գործակալությունը՝ վկայակոչելով Պետական վիճակագրությանը: Գնաճի մասին տեղեկությունները, նշում է աղբյուրըմ բերվում են առանց «ժամանակավոր շրջափակված» Ղրիմի Ինքնավար Հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի հաշվառման»:

2014թ.-ի սկզբից գնաճը, աղբյուրի տվյալներով, հասել է մինչեւ 16,2 տոկոսի 12,9 տոկոսի դիմաց, որոնք գրանցվել են մեկ ամիս առաջ: Պետական վիճակագրության տվյալներով՝ սեպտեմբերին օգոստոսի դիմաց թանկացել է ձուն՝ 5,3 տոկոսով, վառելիքն ու ձեթը՝ 4,8 տոկոս, միրգը՝ 5,2 տոկոս, կոյուղին՝ 5,3 տոկոս, կոշիկը՝ 8,8 տոկոս, միսը՝ 3,8 տոկոսմ հացը՝ 3,6 տոկոս: Գնանկումը գրանցվել է երկաթուղային տրանսպորտում՝ 1,7 տոկոս, բանջարեղենի դեպքում՝ 0,3 տոկոս: